Դուք այսքան ժամանակ չեք իմացել, որ հենց նա է Շարմազանովի կինը,. տեսեք ինչ մանրամասներ են հայտնվել համացանցում նրանց կյանքի մասին


Լիլիթ Դավթյանը ղեկավարում է Henaran.am կայքն ու համանուն մամուլի ակումբը։Էդուարդ Շարմազանովի եւ Լիլիթ Դավթյանի առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1996-ի մայիսի 11-ին։ Իսկ մինչ այդ առաջին անգամ հանդիպել են ցույցի ժամանակ։ «Ուսանող էինք. երրորդ կուրս էի, կինս՝ առաջին: Այն ժամանակ արդեն ուսանողական շարժման լիդերներից էի, և մենք նախագահական նստավայրի մոտ ուսանողական մեծ ակցիա իրականացրինք. տասնհինգ հոգով հացադուլ արեցինք: Ես ել նստեցի հացադուլի և քառասունութ ժամ հացադուլ հայտարարեցի: Շատ էրեխեք եկել էին, որպեսզի մեզ երկրպագեն, այդ մարդկանց մեջ էր նաև իմ ապագա կինը, ում հետ այնտեղ ծանոթացա ու հասկացա, որ ինքն իմ ձեռքից էլ պրծում չունի»,- պատմում է Շարմազանովը:  Էդուարդ Շարմազանովի բնորոշմամբ, իր կինը նաեւ լավ հարս է. «Աստված իմ մորը աղջիկ չի տվել, բայց ինքը իր հարսի հետ շատ լավ է, մոր-աղջկա հարաբերություն է, թեեւ ասում են` այդպես չեն լինում, բայց այդպես է, երբեմն նույնիսկ երկուսով իրար հետ կոալիցիա են կազմում իմ դեմ»,- ասում է նա: ԱԺ փոխնախագահը, պարզվում է, որ երբեմն իր կնոջ եւ ընտանիքի անդամների համար ուտեստ է պատրաստում. « Տղամարդը պետք է կարողանա իր սիրելիներին հաճելի անակնկալներ մատուցել:Օրինակ՝ ես լավ ձուկ եմ պատրաստում, ավելի շատ տղամարդկային ուտեստներ և երբեմն-երբեմն կարող եմ պատրաստել ընտանիքիս համար»,- ասում է նա։ Լիլիթ Դավթյանը Էդուարդ Շարմազանովին պարգեւել է դուստր եւ որդի


Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *